Խաղարկություն՝ «ուսման վարկեր» ստացած ուսանողների և Visa Student քարտերի քարտապանների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 10:30–ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա նախապես հայտարարված խաղարկությունն այն ուսանողների միջև, ովքեր իրենց ուսման վարձը փոխանցել են բանկի կողմից տրամադրվող «ուսման վարկի» միջոցով սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

Խաղարկությունը իրականացվելու է միայն ներկա գտնվող ուսանողների միջև: Խաղարկվելու են 6 մրցանակ, որոնք ըստ ուսանողի ընտրության կարող են լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad (արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան դյուրակիր համակարգիչ կամ Ipad):
Անհրաժեշտ է խաղարկությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Խաղարկության յուրաքանչյուր մասնակցին տրամադրվելու է «Մոսկվա» կ/թ–ում խաղարկությունից անմիջապես հետո «Սուպեր ՄԱՄԱ» գեղարվեստական ֆիլմը դիտելու մեկ տոմս:

Նույն օրը կկայանա նաև Visa Student քարտերի քարտապանների միջև անցկացվող ամենամյա խաղարկությունը, որին այս անգամ մասնակցելու են Բանկի Visa Student հիմնական, գործող և գործողության ընթացքում առնվազն մեկ վճարային կամ կանխիկացման գործառնություն կատարած և ներկայումս ուսանող հանդիսացող քարտապանները: Նրանց միջև ևս կխաղարկվի 6 մրցանակ: Հայաստանում սովորող և հաղթող ճանաչված Visa Student քարտապանն իր ընտրությամբ կարող է ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս: Արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս:

Մրցանակները կհանձնվեն շահած այն քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:




Լրահոս