Air Armenia-ի նոր բաժնետերերը ռուսներ են. թռիչքները կվերսկսվեն մարտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղևորափոխադրումներով զբաղվող «Էյր Արմենիա» ընկերությունը պայմանագիր է ստորագրել «East Prospect Fund» ընկերության հետ, որը հանդիսանում է ընկերության 49 տոկոսի բաժնետեր: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Տնօրենը նշեց, որ վերջին շրջանում ավիատոմսերի վաճառքը նվազել էր շուրջ 50 տոկոսով, որն էլ պատճառ էր դարձել կանոնավոր ուղևորափոխադրումների դադարեցման համար: Այս ընթացքում, նրա խոսքով, իրենք զբաղված էին՝ նոր ներդրողներ փնտրելով:

Ասուլիսին մասնակցում էին նաև «East Prospect Fund» ներկայացուցիչներ՝ Վլադիմիր Բաբիլյովը և Եկատերինա Պավլյուկը: Ավիաընկերության 51 տոկոսը պատկանում է հենց Արսեն Ավետիսյանին: Նա նշեց, որ թռիչքները կվերսկսվեն մարտի երկրորդ կեսից: Նրա խոսքով, նախատեսված էր սկսել դեկտեմբերի 20-ից, սակայն ֆինանսական խնդիրները թույլ չտվեցին:




Լրահոս