Զոհված զինվորը պարգեվատրվել է Մարտական ծառայություն մեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 20-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի առավոտյան ժամը 08.25-ի սահմանում ԼՂՀ պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամ Սիմոնի Գյուլնազարյանը, ով վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:




Լրահոս