Անիի ավերակների խայտառակ վիճակի մասին ֆիլմը` վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վաղը` հունիսի 21-ին, ժամը 12:00-ին “Չենք լռելու”-ի YouTube-ի ալիքում ( www.youtube.com/chenqlrelu ) տեղի կունենա նախաձեռնության կողմից պատրաստված “Անի. նեղացնել ավերակների թագուհուն” վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան` հայերեն և ռուսերեն լեզուներով: Ֆիլմը նկարահանել են “Չենք լռելու”-ի երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում:
Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների քար լռության պայմաններում:
Նախաձեռնության անդամները նկարահանած կադրերը կից գրության հետ միասին այսօր ուղարկել են ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման ուղղությամբ:




Լրահոս