Առյուծների համար հակասական օր է. դեկտեմբերի 20-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Հաջող է դասավորվում օրվա հատկապես առաջին կեսը. դա հաջողությունների և պատահական հաղթանակների ժամանակահատվածն է: Ենթագիտակցությունը ձեզ տանում է իր հետևից և օգնում չշեղվել ճիշտ ուղուց: Ընկերներն ու դաշնակիցները պատրաստ են ձեզ սատարելու, նրանց օգնության շնորհիվ դուք հասնում եք գերազանց արդյունքների:

Դրա հետ մեկտեղ էլ շանս կա ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը, բարձրանալ կարիերայի աստիճաններով, կամ էլ լուրջ հաջողություններ ունենալ բիզնեսում: Օրվա երկրորդ կեսին թափ են հավաքում բացասական միտումները, և դա առաջին հերթին զգացվում է ձեր էմոցիոնալ վիճակի վրա: Ձեզ սկսում է ամեն ինչ նյարդայնացնել, գործերը թվում են անհետաքրքիր, շրջապատի մարդիկ` անվայելուչ:

Ցուլ. Բարենպաստ օր է շփումների, անձնական գործեր քննարկելու, նոր ծանոթությունների և համագործակցություն սկսելու համար: Դուք շատ լավ եք հասկանում մարդկանց, առանց դժվարության պատկերացնում եք նրանց ցանկություններն ու մտադրությունները:

Ոչ մեկին չի հաջողվի ձեզ խաբել, իսկ ահա եթե դուք ցանկություն ունենաք ոևէ մեկին խաբել, ապա ձեզ միանգամից կբացահայտեն: Մի վախեցեք նոր գործերի ձեռնամուխ լինել: Երևակայությունը կարող է ձեզ պատկերել ոչ ամենահաճելի դրվագներ, սակայն իրականում ամեն ինչ ավելի պարզ ու հասարակ է, քան դուք ենթադրում էիք: Լավ օր է ռոմանտիկ ուղևորությունների համար:

Երկվորյակներ. Օրը լարված է սկսում: Առավոտյան կլինեն վեճեր և անգամ կոնֆլիկտներ, նշանի որոշ ներկայացուցիչներ կմտորեն այն բանի շուրջ, թե արդյոք ժամանակը չե խզել այն հարաբերությունները, որոնք բոլորովին վերջերս ձեզ բերկրանք էին պատճառում:

Որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, չի կարելի կշռադատված անվանել, քանի որ դրանցում շատ է էմոցիաների ազդեցությունը, չափից ավելի շատ եք դուք նաև տրվում ձեր ցանկություններին, դառնում դրանց գերին, ներկայացնում եք ցանկալին իրողության տեղ: Աստիճանաբար դրական միտումները թափ կհավաքեն և երեկոն միանգամայն հաճելի մթնոլորտում կանցնի: Հատկապես կուրախացնեն ընկերների հետ շփումները:

Խեցգետին. Օրը բարդ ու հոգնեցուցիչ կլինի, եթե դուք դրա առաջին կեսին գերակայությունները ճիշտ չդասավորեք: Ցածր է գործնական ակտիվությունը, սակայն չարժք դրա համար փոխել պլանները` պրոֆեսիոնալ խնդիրներն անհապահ լուծման կարիք ունեն:

Հնարավոր են զգալի ծախսեր, որոնց միակ պատճառը անկախ ամեն ինչից ինքներդ ձեզ զվարճացնելն է: Օրվա ընթացքում հնարավոր են տարաձայնություններ սիրելի մարդու հետ, բացառված չեն նաև անձնական բնույթի այլ խնդիրեր: Աստղերը խորհուրդ չեն տալիս այսօր աշխարհիկ միջոցառումների այցելել` դուք դրանցում միայն ձանձրույթ կզգաք և կփոշմանեք զուր վատնած ժամանակի համար:

Առյուծ. Հակասական օր է: Մի կողմից այսօր ձեզ բնորոշ են համառությունը, նպատակամղվածությունն ու շփումներում անկեղծությունը, և թվում է, թե դրանք այն որակներն են, որոնք կարող են հաջողության գրավականը լինել: Մյուս կողմից, ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում ընտրել այն նախագծերը, որոնք ուշադրության արժանի են, և արդյունքում դուք զբաղվում եք դատարկաբանությամբ:

Դրա հետ մեկտեղ էլ, շրջապատի մարդկանց հետ միշտ չէ, որ կարողանում եք լեզու գտնել, քանի որ ձեր խոսացածից ամեն ինչը չէ, որ նրանց սրտով է: Պետք չէ անհաջողությունները սրտին մոտ ընդունել: Եթե ձեր մոտ ինչ-որ բան այնպես չի ստացվում, ուրեմն պետք է դիմեք նպատակին հասնելւ այլ մեթոդների:

Կույս. Օրը ձեզանից առաջին հերթին զգուշավորություն է պահանջում, ինչպես պրոֆեսիոալ գործերում, այնպես էլ` անձնական հարաբերություններում: Ճիշտ է, դուք լավ շանսեր ունեք հաջողության հասնելու, սակայն պետք է հույսը դնել այն բանի վրա, որը ձեզ կտրվի հեշտությամբ:

Դուք հավատում եք ձեր ուժերին ու հնարավորություններին, և դա երբեմն այնպիսի դրսևորումներ է ունենում, որ շրջապատի մարդկանց սկսում է տարօրինակ թվալ: Ամենայն հավանականությամբ, կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կցանկանան ձեզ շեղել ուղուց և չի բացառված, որ դա նրանց հաջողվի: Այսօր հատկապես ուշադիր պետք է լինեն մանրունքների նկատմամբ և տեսադաշտից բաց չթողնել ամենաաննշան փաստերը:

Կշեռք. Այսօր գերշիխողը բացասական միտումների ազդեցությունն է, այնպես որ օրը հեշտերից չի լինի: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, այդ թվում` լուրջ, այնպես որ լավ կլիներ օրվա ընթացքում գործարքներ կնքելուց հրաժարվեիք: Նոր նախագծերին պետք է մոտենալ մեծ զգուշավորությամբ` դուք հիմքեր ունեք կասկածելու ձախողման մեջ, անգամ եթե ձեր դաշնակիցները միանշանակ համոզված են հաջողությամբ մեջ:

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու, ընտանիքի անդամների հետ հանգիստն անցկացնելու համար: Սիրելի մարդը պատրաստ է ուշադիր ու հոգատար լինել ձեր նկատմամբ:

Կարիճ. Չնայած այն բանին, որ օրը բավական բարդ կլինի, մի շտապեք այն ամենավատերի մեջ գրանցել: Դուք դեռ հնարավորություն կունենաք իրականացնել ձեր մտահղացումները և հաջողություն կունենաք նոր ձեռնարկած գործում:

Սակայն գործել պետք է շատ արագ, հակառակ դեպքում ձեր առջև բացվող հնարավորությունից կօգտվի մեկ ուրիշը: Զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ` դժվար թե դրանք այնպես անցնեն, ինչպես դուք էիք ծրագրել: Անգամ եթե դուք ազատություն տաք ձեր էմոցիաներին, միևնույն է` մտերիմների հետ կոնֆլիկտներ այսօր չեն ծագի, քանի որ վերջին պահին դուք կարողանում եք գտնել բոլորի հետ լեզու գտնելու բանալին:

Աղեղնավոր. Օրվա առաջին կեսը բավական անիմաստ կանցնի: Որքան էլ որ դուք ձգտեք մի ինչ-որ կարևոր ու օգտական բանով զբաղվել, միևնույն է` դա ձեզ ոչ մի կերպ չի հաջողվի: Դրանից բացի, ձեզ անվերջ շեղում են, այդ իսկ պատճառով էլ սկսած գործերը ոչ մի կերպ չի հաջողվում ավարտին հասցնել: Հնարավոր են զգալի ծախսեր, այդ թվում և` չպլանավորած:

Աստղերն այսօր ձեզ խորհուրդ չեն տալիս բիզնեսում գումար ներդնել: Փոխարենը, բավական բեղմնավոր կանցնի օրվա երկրորդ կեսը: Գործերը, որոնցով դուք այսօր զբաղվում եք, ձեզ հետաքրքիր ու հեռանկարային են թվում և դուք դրանց ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ: Հնարավոր են բազմախոստում ծանոթություններ:

Այծեղջյուր. Ձեզ հաճելի շփումների օր է սպասում: Լավ են անցնում գործնական բանակցությունները, սակայն այսօր կնքված պայմանագրերը հետագայում պետք կլինի վերանայել: Շատ ժամանակ ձեզանից կխլեն տնային գործերը, սակայն դա ձեզ տհաճություններ չի պատճառում, քանի որ այսօր դուք խիստ կարևորում եք հարմարավետությունն ու մտերիմ մարդկանց բարեկեցությունը:

Օրվա երկրորդ կեսին ընկերները ձեր օգնության կարիքը կզգան: Ձեր տրամադրությունը շատ փոփոխական է, և հաճախ դուք կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը միանգամայն անէական բաներից: Արժե ուշադրություն դարձնել ֆինանսական գործերի վիճակի վրա` ժամանակն է դրանք կարգավորել, պարտադիր վճարումներն անել:

Ջրհոս. Օրվա առաջին կեսը պահանջում է մանրուքների նկատամբ ուշադրություն և հաշվարկներում ճշգրտություն: Դուք կկարողանաք գտնել համախոհներ, մարդկանց, ովքեր ձեզ կօգնեն, ինչի շնորհիվ էլ դուք կլուծեք բազմաթիվ կարևոր հարցեր: Բարենպաստ օր է արտերկրից ժամանած գործընկերների հետ բանակցելու և ինչպես նաև բավական ազդեցիկ մարդկանց հետ հանդիպելու համար:

Շրջապատի նկատմամբ դուք այսօր շատ խստապահանջ եք, իսկ ահա սեփական թուլություններին վերաբերվում եք շատ իմիջիայլոց: Դա էլ հանգեցնում է ընկերների հետ հարաբերությունների սառեցման:

Ձկներ. Շատ հետաքրքիր օր է` լի ամենատարբեր իրադարձություններով: Խնդիրը միայն նրանում է, որ դուք միշտ չէ, որ ճիշտ եք արձագանքում ձեր առջև բացվող հնարավորություններին, երբեմն էլ ուղղակի բաց եք թողնում պրոֆեսիոնալ հարցերը առաջ տանելու շանսերը: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները ձևավորում են բավական լարված:

Այսօր ձեզ այցելած գաղափարները արժեն այն բանին, որ դրանց որքան հնարավոր է լուրջ վերաբերվեք: Շուտով դուք դրանք կիրականացնեք և դրանց շնորհիվ ձեր առջև նոր հորիզոններ կբացվեն: Հավատացեք ձեր տաղանդին, և շրջապատը նույնպես դրան կհավատա:




Լրահոս