Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա կնոջը, որը կասկածվում է 8 երեխայի սպանության մեջ: Սպանվածներից 7-ը նրա երեխաներն են, իսկ 8-րդը՝ հարազատներից մեկը:
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ դեկտեմբերի 19-ին, կնոջը հայտնաբերել են կրծքի և պարանոցի հատվածներում դանակահարության հետքերով այն նույն տանը, ուր գտել էին նաև 8 սպանված երեխաներին. հիշեցնում է ТАСС-ը:
Նա հիվանդանոց է տեղափոխվել որպես տուժած, իսկ հետագայում ձերբակալվել է սպանության մեջ կասկածանքով, թեև նրան մեղադրանք դեռ չի առաջադրվել:
Զոհված երեխաները 18 ամսականից մինչև 14 տարեկան են եղել: Նրանց բոլորի մոտ հայտնաբերվել են դանակով հասցված վնասվածքներ: