Ավստրալիայում մեկ տան մեջ 8 երեխայի դիակ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ութ երեխայի մահացած են գտել Ավստրալիայի հյուսիսում գտնվող տանը: Քուինսլենդ նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ երեխաները եղել են 18 ամսականից մինչև 15 տարեկան:

Նույն տեղում գտնվել է նաև մի կին՝ դանակի վնասծվածքներով, ում հիվանդանոց են հասցրել: Նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:

Ոստիկանները չեն կարողացել պատասխանել լրագրողների հարցին՝ արդյոք զոհվածները մեկ ընտանիքի անդամ են եղել:

Սակայն հարևանուհին, ով ասել է, թե վիրավոր կնոջ զարմուհին է, հաստատել է, որ նա բոլոր զոհված երեխաների մայրն է:

Նրա խոսքով՝ զոհվածների 20-ամյա եղբայրը տուն է վերադարձել և հայտնաբերել է իր եղբայրների և քույրերի դիակները: Տղան անմիջապես ոստիկանություն է կանչել:
Ոստիկանները չեն բացառում, որ տունը մանրազնին խուզարկելուց հետո դիակների թիվը կարող է փոփոխվել:




Լրահոս