Ռադամել Ֆալկաոն և Անխել դի Մարիան վերակագնվել են վնասվածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներ Ռադամել Ֆալկաոն և Անխել Դի Մարիան արդեն ապաքինվել են վնասվածքներից: Այս մասին Անգլիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Աստոն Վիլա»-ի դեմ խաղից առաջ նշել է ակումբի մարզիչ Լուի վան Գալը:

«Դի Մարիան ապաքինվել է վնասվածքից, սակայն «Աստոն Վիլա»-ի հետ հանդիպումը, հնարավոր է, բաց թողնի, քանի որ լավ մարզավիճակում չէ: Ֆալկաոն պատրաստ է դուրս գալ խաղադաշտ: Նրա հարցով դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել՝ ընդգրկել մեկնարկային կազմում, թե՝ ոչ»,- նշել է Վան Գալը:

Նշենք, որ երկուսն էլ վնասվածքի պատճառով բաց են թողել տուրի մի քանի խաղ:




Լրահոս