Պուդելի կրակոտ սալսան գերել է համացանցը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիկագոյի առևտրի կենտրոններից մեկում տիրուհու կողմից բաց թողնված շունն անհանգստությունից սկսել է կրակոտ պար հիշեցնող շարժումներ անել: Հավանաբար, կնոջ ուրբաթօրյա առևտուրը բավականին երկար է տևել, և շունն անհամբերությունից տեղը չի գտել:

Փոքրիկ պուդելը կանգնել է հետևի թաթերի վրա, ատամով բռնել վանդակի ճաղերը և շարժել պոչը տիրուհու հետ հանդիպմանը սպասելիս:

Կողքի վանդակում գտնվող շան ձագը սկզբում զարմացած հետևել է «հարևանի» գործողություններին, հետո՝ ինքն էլ միացել խրախճանքին:




Լրահոս