Կարապետյան–Սենեկալ պարային զույգը կմասնակցի «Bavarian open» միջազգային մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Bavarian open» միջազգային մրցաշարին:

Կարապետյան-Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նրանք զբաղեցրեցին 18-րդ հորիզոնականը, կմասնակցի բավարական միջազգային մրցաշարին:

Պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգի մրցակիցները կլինեն ևս 17 զույգ:

«Bavarian Open»-ը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի 21-ին:

Լուսանկարը` Getty Images-ի

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս