
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ Արտակ Արզումանյանը: Մեր տեղեկություններով` Արզումանյանը քրեական հեղինակություն է համարվում:
Armlur.am-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ դատապարտյալը՝ ծնված 1974 թվականին, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ա. Արզումանյանը թողել է երկտող, որով խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել:
Նա 2008 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: