Կայարանցի Թևոսիկն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանը՝«Կայարանցի Թևոսիկը», ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ նրա կալանքի ժամկետը երկարացվել էր մինչև դեկտեմբերի 27-ը, սակայն, ինչպես տեսանք, կալանքի ժամկետը չլրացած՝ նա ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի միջնորդությունը՝ անձի առևանգման մեջ կասկածվող Թևոսիկի նկատմամբ խափանման միջոց կալանավորում նշանակելու մասով:

Իսկ այս տարվա հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվել էր Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Նախաքննության սկզբում՝ 2014 թվականի փետրվարի 10-ին, ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունը պատվիրել է Իսրայել Սարգսյանը (Իսո)՝ ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսո):

Իսկ երբ վերջինս կատարել է պատվերը, իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ՝ Իսրայել Սարգսյանը 2014թ. փետրվարի 1-ին Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային ավան և գցել այնտեղ գտնվող կոյուղու դիտահորը: Սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև երկրորդ անձը՝ Տիգրան Ասատրյանը, ով, ըստ ոստիկանության, տեղյակ լինելով  Մովսես Ներսիսյանի սպանության հանգամանքներին, այդ մասին չի հայտնել համապատասխան մարմիններին:

Նշենք, որ վարկածներ կային, թե Թևոսիկը համարվել է քրեական և քաղաքական «արդարադատություն» իրականացնող, ինչը, ենթադրվում է, կասեցվեց նրա եղբոր սպանությամբ: Ինչևէ, քննարկման ենթակա չէ այն, որ իշխանությունը քրեական աշխարհի նկատմամբ մի՛շտ է ջերմ եղել: Քրեական հեղինակությունները, կամ իրենց այսպիսին համարողները Հայաստանում իրավունք ունեն հանցագործություններ անել, մարդ սպանել ու անպատիժ մնալ:

Կայարանցի Թևոսիկն էլ, ինչպես իրեն հարգող ցանկացած հեղինակություն, իրեն իրավունք է վերապահել պատժել նախագահի կամ գլխավոր դատախազի սիրելի օլիգարխներին:

Սրա վառ ապացույցը Թևոսիկի հետ կապված ամենաաղմկահարույց դեպքերից մեկն է: 008 թ. մայիսին «Չորրորդ իշխանություն» օրաթերթը հրապարակել էր հոդված, որի համաձայն՝ «Երևան» կինոթատրոնի մոտ գտնվող «Երևան սիթի» խանութի երիտասարդ աշխատակցուհիներին «պատանդ էին վերցրել» ընդամենը 17 հազար դրամի պակասորդի համար:

«… ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամները գերի են վերցրել երիտասարդ աղջիկներին ու ըստ ճշտվող լուրերի, փորձել բռնաբարել նրանց: Խոսակցություններ կան, որ երկու երիտասարդ աղջիկներին մի քանի օր շարունակ պահել են «Երևան սիթի» խանութի պահեստում: Առևանգված աղջիկներից մեկի հայրը իր տան սեփականության վկայականն էր բերել, 17 հազար դրամի դիմաց հանձնել խանութի վարիչին և իր դստերն ազատել գերությունից: Իսկ մյուս աղջիկը, որի եղբայրն աշխատում էր ոստիկանության 7-րդ վարչությունում, ըստ լուրերի, ազգակցական կապ ունի հայտնի քրեական հեղինակություն Թևոսիկի հետ: Դա է պատճառը, որ վերջինս միջամտել է գործին:




Լրահոս