Ավազահանքերը լրջագույն վտանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ուշագրավ ահազանգ է հնչեցրել. հայ-թուրքական սահմանին ավազի հանքերի անխնա շահագործման հետեւանքով Արաքս գետը փոխում է իր հունը՝ ետ մղելով սահմանային գիծը: “Մեր սահմանն այսպես թե այնպես փոքրանում է: Այդ ավազահանքերը լրջագույն վտանգ են դարձել երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության համար: Երբ ավազը քանդում են, Արաքսը փոխում է իր հունը, առաջ գալիս դեպի մեր երկիրը”,-ասաց պարոն Եղիազարյանը՝ հավելելով, որ եթե լիներ նորմալ պետություն, ապա իշխանությունները կպայքարեին այս ամենի դեմ: Հիշեցնենք, որ “Ժողովուրդ”-ի երեկվա համարում Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանն ասել էր. “70-ականներից սկսած՝ ՀՀ սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի… Փաստորեն, մենք առանց կռվի տարածքներ ենք տալիս թշնամուն”:




Լրահոս