
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի վնասվածքը դեռ երկար ժամանակ է անհանգստացնելու նրան: Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա պատրաստ կլինի հունվարի 4-ին կայանալիք «Վալենսիա»-ի հետ խաղին:
Սակայն Մարսելոն բաց կթողնի թե՛ «Վալենսիա»-ի, թե՛ «Ատլետիկո»-ի հետ կայանալիք խաղերը:
Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում կայացած «Սան Լորենսո»-ի հետ խաղում: