ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսսին եւ ընկերները «ընկան» Սաուդյան Արաբիայում, Իսպանիայի Սուպերգավաթը կխաղարկեն մադրիդյան տիտանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչը: Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնան» 2:3 հաշվով զիջեց Մադրիդի «Ատլետիկոյին»:

Կատալոններից աչքի ընկան Լեո Մեսսին (51‘) եւ Անտուան Գրիզմանը, իսկ Չոլո Սիմեոնեի տղաներից իրենց անունը լուսատախտակին վառեցին Կոկեն (46‘), Ալվարո Մորատան (81‘) եւ Անխել Կորեան (86‘):

Այսպիսով, Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի մայրաքաղաքի երկու ակումբները ` «Ռեալն» ու «Ատլետիկոն»:

«Ռեալը» ավելի վաղ 3:1 հաշվով պարտության էր մատնել «Վալենսիային»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս