
Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի: Գերմանական ակումբ է տեղափոխվել «Ռեդ Բուլ»-ի կիսապաշտպան Քևին Քամպլը:
Կիսապաշտպանը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2019 թվականը:
«Նա հարձակվողական ոճի կիսապաշտպան է, որին մենք վաղուց էինք հետևում: Նրա խաղաոճը համապատասխանում է մեր թիմին»,- հայտարարել է «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը: