Սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի Խելառ Վարդգեսի եղբոր որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 22-ին գիշերը ժամը 3-ի սահմաններում հրազենային մահացու վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը իր տեղեկություններով սպանվածը Երևանի Երկաթուղայինների 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչ 31-ամյա Սուրեն Զորոյանն էր, ով արդեն մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների 9-րդ փողոցի սկզբնամասից:
Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ գիշերը ժամը 2.30-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել Ս. Զորոյանի ուղղությամբ, ով էլ տեղում մահացել է: Սպանության վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել և առգրավել է ինքնաձիգը իր խլացուցիչով՝ լիցքավորված 19 փամփուշտով, հայտնաբերվել է նաև կրակված 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի (սպանություն), 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Դեպքի վայրում աշխատել են նաև Էրեբունու քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Արման Բայադյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Ս. Զորոյանը հանցագործ աշխարհում հայտնի Երկաթուղայինների Ռաֆոյի տղան էր, իսկ նրա հորեղբայրը նույնպես հանցագործ աշխարհում հայտնի Երկաթուղայինների Խելառ Վարդգեսն է:




Լրահոս