Beeline–ի վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ է բացվել Մասիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

23 դեկտեմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Արարատի մարզի Մասիս քաղաքում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին։ Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Կենտրոնական հրապարակում, 17/1 տարածքում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, հանգստյան օրը՝ կիրակի։

«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո և բարձացնելով հաճախորդների սպասարկման որակը՝ մենք ձգտում ենք մեր կողմից մատուցված ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի։ Այդ նպատակով մենք շարունակաբար ավելացնում ենք վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը թե´ մարզերում և թե´ մայրաքաղաքում, որտեղ մեր բաժանորդները կարող են ստանալ խորհրդատվություն, միացնել Beeline ցանկացած ծառայություն կամ ձեռք բերել սարքավորումներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը։

Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև` աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:




Լրահոս