Օպելում հրդեհ է բռնկվել, վարորդը հասցրել է ժամանակին դուրս գալ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10-ի սահմաններում Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում հրդեհ է բռնկվել։ Երևանի Աջափնյակ 16 թաղամասի բնակիչ 24-ամյա Հրանտ Հովիկյանը Հրազդանի կիրճով դեպի Հալաբյան և Արզումանյան փողոցի խաչմերուկ բարձրանալիս նկատում է, որ իր վարած “Օպել Վեկտրա” մակնիշի 80 NN 088 համարանիշի մեքենայում հրդեհ է բռնկվում։ Վարորդը միանգամից կողմնորոշվելով հասցնում է դուրս գալ ավտոմեքենայից։ Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ փրկարար ծառայության հրշեջ փրկարարներին հաջողվում է արագ մարել կրակը, այնուամենայնիվ, մեքենայի հետնամասը բավականաչափ այրվել էր։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս