2015-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կկազմի 4,2 մլրդ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական կառույցների պահպանման համար Ադրբեջանի պետական բյուջեն 2015թ. կհատկացնի 3 307 796 989 մանաթ կամ 4 210 025 550 ԱՄՆ դոլար:

Ինչպես տեղեկացնում է АПА գործակալությունը, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված 2015-ի պետբյուջեի մասին օրենքում թվարկված են երկրի պաշտպանողականության բարձրացման համար նախատեսված միջոցները:

Այդ գումարի մեջ են մտնում երկրի զինված ուժերի, պետական սահմանապահ ծառայության, զինակոչի մոբիլիզացման պետական ծառայության, ռազմական արդյունաբերության, ազգային անվտանգության նախարարության, ՆԳՆ ներքին զորքերի, պետական պահպանության հատուկ ծառայության, պաշտպանական նշանակության հատուկ միջոցառումների համար նախատեսված ծախսերը:




Լրահոս