Վերջին օրերին մայրաքաղաքում ծնվել է 227 տղա և 222 աղջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39538 քաղաքացի:

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4421 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 845 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 449 երեխա` 227 տղա և 222 աղջիկ:




Լրահոս