Վաճառքից հանվել է Էլվիս Փրեսլիի դամբարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Juliens’s աճուրդների տունը երեկ ստիպված է եղել վաճառքից հանել Էլվիս Փրեսլիի դամբարանը՝ ենթարկվելով նրա տաղանդի բազմաթիվ երկրպագուների պահանջին։ Աճուրդի հանվածը Մեմֆիսի հնագույն Ֆորեսթ Հիլ գերեզմանատանը գտնվող Էլվիս Փրեսլիի դատարկ դամբարանն էր, որտեղ հայտնի երգչի մարմինը գտնվել է մահվանից հետո երկու ամիսների ընթացքում։ Աճուրդի կազմակերպիչները 100 հազար դոլար նախնական գին էին սահմանել։ 
Սակայն այս տեղեկությունը մամուլում հայտնվելուն պես հարուցել էր երգչի բազմաթիվ երկրպագուների բողոքը, որոնք պահանջել էին վաճառքից հանել այս լոտը։ 




Լրահոս