Պայթյուն Արմավիրում. մեկ տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 23-ին, ժամը 15:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակչուհի` 35-ամյա Հ.Գեւորգյանի տան բակում հսկողությամբ աղբ է այրվել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հ.Գեւորգյանն ազդրի միջանցիկ վնասվածքով տեղափոխվել է Արմավիր քաղաքի բուժկենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս