«Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան Եղբայրներ ՓԲԸ -ն որը պատկանում է գործարար, հայտնի օֆշորային սկանդալի գործով տուժող Փայլակ Հայրապետյանին հայտնվել է դատարանում :
Armlur.am-ը պարզեց, որ 2014թ հունիսի 10-ին «ԳՈՒԴՎԻԼ» ՍՊԸ-ն դիմել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան Եղբայրներ ՓԲԸ -ից պահանջելով շուրջ կես միլիոն դրամ: Հիշեցնենք, որ «Հայաստան» առևտրի կենտրոն Հայրապետյան Եղբայրներ ՓԲԸ-ի շուրջ ֆինանսական խնդիրներ առաջացել են դեռեւս երեք տարի առաջ, երբ 2011 թվականի դեկտեմբերի 16-ից «Ամերիաբանկ»-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր, որ «Հայաստան» հանրախանութի մի մասը «օրենքով սահմանված կարգով անցել է բանկի սեփականությանը` բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով:
«Ամերիաբանկ»-ի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող «Հայաստան առեւտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չէր կատարվել: