ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղորդում հանցագործության մասին՝ գործարար Փայլակ Հայրապետյանի թոռնուհու դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արաբկիրի քննչական բաժնում գործարար Փայլակ Հայրապետյանի թոռնուհու գործողությունների մասով՝ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործ է քննվում: Վերջինիս դեմ հաղորդում է ներկայացրել Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Սաթենիկ Ղազարյանը:

Իսկ ինչ է կատարվել 

ArmLur.am-ի հետ զրույցում Սաթենիկ Ղազարյանը հայտնեց, որ 4 տարի առաջ ունեցել է բնակարան Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 8/10 հասցեում .« Բնակարանը գնեցի, վերանորոգեցի , որ հետագայում երեխայիս հետ բնակվեմ: Միայն ես ու երեխաս պետք է ապրեինք, սակայն գումարի հետ կապված խնդիր ունեցա ու որոշեցի 2017 թվականին բնակարանս վաճառել: Հանդիպեցի Աննա Հայրապետյանի հետ, որը հետագայում իմացա, որ գործարար Փայլակ Հայրապետյանի թոռնուհին է: Աննա Հարապետյանի հետ մոտ ծանոթներ չենք եղել, իրենք խանութ ունեին, ես գնումներ էի կատարում , այսպիսի ծանոթ էինք: Աննա ինձ ասաց, որ ցանկանում է բնակարան գնել , վարձով են մնում , նակինում խնդիրներ ունեին, հիմա ամեն ինչ կարգավորվել է եւ ցանկանում են բնակարան գնել: Ինձ առաջարկեց, որ ցանկանում է գնել բնակարանս, բայց այդ պահին գումար չունեին, ուստի խնդրեց թույլ տամ գրավ դնեն իմ բնակարանը , բանկից վերցնեն 15 հազար դոլարը, իսկ մնացած մասը՝ մաս – մաս վճարեն 1,5 տարվա ընթացքում: Մենք այդ պայմանավորվածությունը թղթի վրա հաստատեցինք բոլոր կողմերով , կոնկրետ փաստաթղթի վրա կա արձանագրված․ նման պայմանավորվածություն ձեռք բերեցինք: Անգամ թղթի վրա արձանագրվեց , եթե 1,5 տարվա ընթացքում իրենք չկարողանան բնակարանի գումարը տալ, ապա վերադարձնում են բնակարանը»:

Արդյունքում, ըստ մեր զրուցակցի, պայմանավորվածություն են ձեռք բերում, սակայն գործարար Փայլակ Հայրապետյանի թոռնուհին՝ Աննա Հայրապետյանը եւ վերջինիս ամուսինը, որը Շանթի Յուրայի եղբոր` Սամվել Ղարիբյանի որդին է , իրեն  խաբել են ու մինչ օրս չի կարողանում ստանալ իր բնակարանի գումարը․ «Երբեք չէի պատկերացնի, որ իրենց պես հայտնի մարդիկ, կարող էին նման քայլի գնալ։ Այլ ելք չունենալով՝ ես դիմեցի դատարան , դատարանը ուսումնասիրեց բոլոր փաստաթղթերը եւ գտավ , որ կատարվածում քրեական տարրեր կան․ եւ պետք է քրեական գործ հարուցվի : Եվ ահա Էրեբունի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ , ես մոտ օրերս իմացա , որ գործը տեղափոխվել է Արաբկիրի քննչական բաժին , եւ մինչ օրս գործը դոփում է տեղում։  Գիտեմ , որ Արաբկիրի քննիչ Արտյոմ Փիլոյանի մոտ է գտնվում քրեական գործը , որեւէ բան չեն անում », – նշեց նա:

Սաթենիկ Ղազարյանի խոսքով՝  Աննա Հայրապեյանը մի քանի փորձ արել է իր հետ կապի դուրս գալ , թե իբր պատրաստ է տալ, բայց Հայրապետյանը չի համաձայնվել , քանի որ վստահ է , որ իրեն ցանկանում են խաբել․

« Ես ոչ մեկի չեմ ճանաչում, ես ցանկանում եմ դիմել գործարար Փայլակ Հայրապետյանին։ Պարո՛ն Հայրապետյան , դուք ամեն ինչ անում ենք Ձեզ ունեզրկողներին պատասխանատվության ենթարկելու հարցում, խնդրում եմ մտածեք , որ դուք էլ ունեք նման իրավիճակ , արդյո՞ք դուք չեք գողանում»,. – նշեց նա:

Քննիչը պարզաբանում է

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ քննիչ Արտյոմ Փիլոյանի հետ, որը նշեց, որ իր վարույթում նման քրեական գործ քննվում է: Մեր այն հարցին՝ արդյո՞ք վախենում են օբյեկտիվ քննություն իրականացնեն, եթե ոչ, ապա ինչո՞ւ է քննությունը դոփում իր տեղում , ի պատասխան քննիչ Փիլոյանը հայտնեց, որ կորոնովիրուսի իրավիճակով է պայմանավորված, որ քննությունը դանդաղում է , եւ իրենք որեւէ գործով կաշկանդված չեն:

Հ.Գ. Մենք պատրաստ ենք հրապարակել նաև երկրորդ կողմի տեսակետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս