Բախվել են գյուղմթերք տեղափոխող մեքենաները. 2 զոհ 3 վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ 25-ամյա Թելման Գրիգորյանի վարած “Վազ 2101” մակնիշի 43 ԼՕ 372 համարանիշի և Արմավիրի մարզի Արմավիր գյուղի 45-ամյա բնակիչ Գրիգոր Ավագյանի վարած “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի 18 ՍԼ 357 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տեղում մահացել են “Վազ 2101-ի” վարորդ Թ. Գրիգորյանը ու նրա ուղևոր, նույն գյուղի բնակիչ և նույն գյուղի դպրոցի 7-րդ դասարանի սովորող՝ 13-ամյա Ռոման Գրիգորյանը, իսկ մարմնական վնասվածքներով Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիր գյուղի բնակիչներ 17-ամյա Գոռ Եղիշյանը և նրա հասակակից Դավիթ Հակոբյանը, իսկ “Ֆորդ Տրանզիտի” վարորդը տեղափոխվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: 
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոմեքենաները գյուղմթերք էին տեղափոխում, իսկ մահածացները հորեղբոր տղաներ էին: Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ փաստի առթիվ, հավանաբար, կհարուցվի քրեական գործ: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս