Armenian text to speach

Սամվել Հովսեփյանին (Ադմիրալի Սամո) ևս հորդորել են երկրից հեռանալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ… բառեր, որոնք թանկ են այն մարդկանց համար, ովքեր պատերազմի դաշտ են գնացել, կռվել թշնամու դեմ ու պայքարել իրենց հայրենիքի անկախության համար: Բառեր, որոնց իմաստը հասկանում ու ընկալում են այն մարդիկ, ովքեր արյուն են թափել մի թիզ հողի համար, որոնք պատերազմի դաշտում իրենց կյանքի գնով հաղթանակի են հասել:

gagik melqonyan

Ու այսօրվա անկախ Հայաստանում այդ մարդիկ պայքարում են ոչ թե իրենց երկրի սահմանները պահելու համար, այլ այն իշխանությունների դեմ, որոնք չեն հանդուրժում նրանց ներկայությունը: Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակահատվածում ազատամարտիկների նկատմամբ հետապնդումներ են սկսվել, որոնց մի մասն ավարտվել էր ծեծկռտուքով:

rustam gasparyan armlur

Դեկտեմբերի 9-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը ծեծի են ենթարկվել: Հաջորդ օրն իսկ ծեծի ենթարկվեց նաեւ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը… այս ամոթալի դեպքերից մինչ օրս որևէ մեկը չի պատժվել, ինչը հարուցել է ազատամարտիկների զայրույթը: Նրանք կրկին համախմբվել են՝ այս անգամ ոչ թե թշնամու դեմ պայքարելու, այլ սեփական իշխանություններից ազատվելու համար:

manvel exiazaryan

Armlur.am-ը ներկայացնում է բանաձև, որի միջոցով, ըստ ազատամարտիկների, երկրի տերը կրկին ժողովուրդը կդառնա:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս