Արդարադատության նախարարությունում ԴԱՀԿ պետն է կարգուկանոն հաստատում. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը 2008-ից գտնվում է Աջափնյակում՝ ԴԱՀԿ ծառայության հետ միևնույն շենքում: Մեր աղբյուրները պնդում են, որ չնայած այս հանգամանքին, այդ շենքի թիվ 1 պաշտոնյան ԴԱՀԿ պետն է և ոչ թե նախարարը:

Չնայած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը դե յուրե արդարադատության նախարարի ենթական է, բայց նշված շենքում հենց Պողոսյանն է կարգուկանոն հաստատում: Ասում են՝ վերջին երեք նախարարները Միհրան Պողոսյանից տարբեր առիթներով նկատողություն են ստացել, օրինակ՝ ավտոմեքենան սխալ տեղում կայանալու համար: Բանն այն է, որ նորանշանակ նախարարների վարորդները նախարարական մեքենաները կայանել են կենտրոնական տեղում՝ մտածելով, թե իրենց շեֆն է այդ շենքի թիվ մեկ պաշտոնյան:

Պողոսյանը, սակայն, այդ իլյուզիաներն արագ ցրել է, և հենց նրա ծառայողական ավտոմեքենան է կայանվում կենտրոնական տեղում: Նախարարներն անցողիկ են, իսկ ինքը մնայուն: Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնում արդեն իսկ երեք նախարար է փոխել. Գևորգ Դանիելյան, Հրայր Թովմասյան, Հովհաննես Մանուկյան: Ասում են, Պողոսյանը շատ վաղուց չի եղել արդարադատության նախարարի աշխատասենյակում: Նախարարները վաղուց արդեն խուսափում են նրան իրենց մոտ կանչելուց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս