Ռուսական խոշոր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում պետական գնումների ընթացակարգերով. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ գործարար համայնքից ստացված տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում ռուսական մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերով:

ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում սկսած գրենական պիտույքներից և կենցաղային ապրանքներից, վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով:

ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի: Իսկ վերջիններս իրենց ֆինանսական հնարավորություններով կարող են ուղղակի ճզմել մեր ընկերություններին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս