Սերգո Կարապետյանը՝ «Ալրաղացի Լյովի» սատկած խոզերի մսի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ շուկայում հայտնվել է սատկած խոզի միս: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս հարցին արդեն անդրադարձել էր: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս հարցին անդրադարձավ նաև Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«20 խոզի մթերքներից վերցվել են նմուշներ և պարզվել է, որ վեցի դեպքում անկած մսեր են: Ոչ պիտանի մսեղենը դուրս է բերվել շուկայից և արգելվել է վաճառքը: Հիմա այդ գործը դատաքննչական մարմիններում է», – նշեց նա:




Լրահոս