Forbes ամսագիրը երկրորդ տարին՝ Ադամ Սենդլերին ճանաչում է Հոլիվուդի ամենագերագնահատված դերասան:
Ըստ պարբերականի, իրեն վճարված ցանկացած դոլարից Սենդլերը վերադարձրել է 3,2 դոլար, ինչը հանդիսանում է հոլիվուդյան աստղերի շրջանում ամենացածր ցուցանիշը:
Փոքր-ինչ ավելի շատ օգուտ (4,8 դոլար) է բերել Ջոնի Դեփը, իսկ երրորդ տեղում է Բեն Սթիլերը (4,8 դոլար):
Գերագնահատված աստղերի վարկանիշում տեղ են զբաղեցրել նաև Ռայան Ռեյնոլդսը, Թոմ Հենքսը, Չեննինգ Տատումը, Ուիլլ Ֆարրելը, Դենզել Վաշինգտոնը, Սանդրա Բուլոկը և Բեն Աֆֆլեկը: