Հարսնաքարի գործով ձերբակալված 7 անձանցից մեկն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարսնաքար” ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ձերբակալված 7 անձանցից 1-ը՝ մենեջեր Դավիթ Հայրյանը, ազատ է արձակվել։ Այս մասին armlur.am -ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Դավիթ Հայրյանը ներկայացվել է ճանաչման, սակայն տուժողները նրան չեն ճանաչել, ուստի ձերբակալվածը բաց է թողնվել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով. այն է`”ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման, եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը”։ Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս