Պուտինը դեմ է Ռուսաստանում ալկոհոլի գնի բարձրացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է , որ նա անձամբ դեմ է ալկոհոլի գնի բարձրացմանը, չնայած որ ալկոհոլիզմի դեմ պայքարել պետք է:

«Դրա դեմ անկասկած պայքարել է պետք, սակայն պայքարել անհրաժեշտ է խելամիտ միջոցներով: Ալկոհոլի գնի բարձրացումը հանգեցնում է միայն փոխարինող ապրանքների կիրառման ծավալների ավելացմանը»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի տնտեսությունն այժմ լրջագույն դժվարություններ է ապրում ռուբլու անկման ու աճող ինֆլյացիայի պատճառով: Այս տարում 0,5 լիտր օղու գինն աճել է 30%-ով:

«Ապօրինի օղին, տարբեր փոխարինողները ու այդպիսի սպիրտային խմիչքները առաջանում են օրինական ապրանքատեսակի բարձր գնի պատճառով»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինն ասել է, որ կքննարկի այս հարցը երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և հավելել է, որ համապատասխան մարմինները պետք է մտածեն այս մասին:
Իսկ թե կոնկրետ որ մարմինների մասին է խոսք գնում, Պուտինը չի նշել:




Լրահոս