Շուրջ 94 խանութ 2 օր փակված է եղել. փոխվարչապետը ներկայացրեց ֆինանսատնտեսական վիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին նշեց, որ նախագահի հանձնարարությամբ՝ ստեղծել էր աշխատանքային խումբ, որը պիտի պարզեր ֆինանսատնտեսական շուկայի վիճակը: Աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ աշխատանքային խմբով ամեն օր հավաքվել են:

«Փոխարժեքը կայունացել է, փոխանակման կետերում փոխարժեքի գնման ու վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, որը ստանդարտ չափի մեջ է»,-նշեց նա:

Վ. Գաբրիելյանը հայտնեց, որ, որ դեկտեմբերի 16-17-ին շուրջ 94 խանութ փակված է եղել, քանի որ սպասումների մեջ են եղել, հիմա դրանք վերադարձել են իրենց բնականոն գործունեությանը, իսկ մյուս բաց խանութներում, որտեղ ապրանքներ են եղել, բայց գինը նշված չի եղել, հիմա վերացել է այդ երևույթը, ու գներն էլ տատանման ենթակա չեն:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 17-ին եղած պիկից հետո գները զգալիորեն իջել են ու ունեն կայունացման միտում: Այդպիսի միտում կա նաև գազալցակայաններում ու այլ ոլորտներում:




Լրահոս