Ինտերնետում հայտնվել են Մադոննայի ևս 14 երգերի ձայնագրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադոննայի` ևս 14 պաշտոնապես չհրապարակված երգեր հայտնվել են ինտերնետում, հայտարարում է Billboard-ը:

Երգերը սկսել են տարածվել երեքշաբթի ուշ գիշերը: Դրանց թվում են Beautiful Scars, Tragic Girl, Freedom, Iconic, Nothing Lasts Forever, Veni Vidi Vici и Back That Up (Do It) երգերը, որոնք ձայնագրվել են Ֆարրել Ուիլյամսի հետ միասին:

Մադոննայի նոր ալբոմի երգերի առաջին «արտահոսքը» տեղի էր ունեցել անցած շաբաթ: Երգչուհին մի քանի օրանց պաշտոնապես վեց նոր երգ էր հրապարակել: Բացի այդ, հայտնի է դարձել, որ նոր ալբոմը կհրատարակվի մարտի 10-ին:

Այսպիսով, այս պահի դրությամբ համացանցում են հայտնվել Մադոննայի 30 չհրապարակված երգեր: Նրանցից որոշները նման են ավարտին հասցված ձայնագրությունների, նշում է The Los Angeles Times-ը: Նման մասշտաբի արտահոսք, հատկապես, երբ խոսքը գնում է Մադոննայի կարգի կատարողների մասին, շատ հազվադեպ երևույթ է, նշում է պարբերականը:




Լրահոս