ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դոնի Ռոստովում զինված գողերը հարձակվել են հայ ընտանիքի վրա»,-հայտնում է  Life News-ը: Երկուսը ծանր վիրավորված են, մեկ տղամարդ վերակենդանացման բաժանմունքում է: 55-ամյա Նատալյա Լ.-ի աչքի առաջ կրակել են նրա որդու եւ ամուսնու վրա: 27-ամյա Արտակ Լ.-ն վիրավորվել է ոտքից, 55-ամյա Արմեն Լ.-ն` գլխից: Գողերը խուզարկել են տունը եւ տարել 190 հազար ռուբլի եւ ոսկե զարդեր: Կինը, ցնցված վիճակում, նույնպես հիվանդանոց է տեղափոխվել: Գողերը ձերբակալվել են տաք հետքերով:




Լրահոս