ԷՄՄԻԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Էմմին «Եվրատեսիլ»-ից հետո մի որոշ ժամանակ ԱՄՆ-ում ապրեց, հետո վերադարձավ ու սկսեց Հայաստանում իր ակտիվ գործունեությունը: Չնայած նա շարունակում էր Ամերիկայում էլ աշխատել: Այսօր Էմմին կրկին նորություն ունի: ԴերՀովայի հեղինակած «Այո» երգը, որը երգչուհին ներկայացրեց «Եվրատեսիլ 2011»-ի նախընտրական փուլում, կհնչի նորովի: Ավելին, հեղինակի ու կատարողի  որոշմամբ  կունենա նաեւ տեսահոլովակ: Էմմիի փոխանցմամբ` «Եվրատեսիլ»-ի համար գրված այս երգը շատ թանկ ու կարեւոր է իր համար. ««Այո»-ն հաղորդագրություն է` ուղղված սթրեսի մեջ գտնվող մարդկանց: Այն օգնեց ինձ, ուժ տվեց, ուժ կտա նաեւ մյուսներին: Երգը մեր երկրորդ «ես»-ի մասին է, որի օգնությամբ էլ կարող ենք հաղթահարել մեր կյանքի դժվար պահերը»:
Հեղինակն էլ նշել է, որ երգին նոր շունչ է փոխանցել, փոփոխություններ է կատարել գործիքավորման մեջ, հիմա այն ավելի դանդաղ ու մեղեդային է: Տեսահոլովակի սցենարի մտահղացումը ԴերՀովայինն է, նկարահանելու է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, հերոսներն էլ Էմմին ու ԴերՀովան են:




Լրահոս