Մոսկվայի օդանավակայաններում ձնաբքի պատճառով 150 չվերթ է հետաձգվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 5 չվերթ, 2 չեղյալ է հայտարարվել: Շերեմետևոյում հետաձգվել է 21 չվերթ, 10-ը` չեղյալ հայտարարվել, Դոմոդեդովոյից հետաձգվել է 102 չվերթ, 16-ը` չեղյալ հայտարարվել:
Ավելի վաղ հայտնվում էր, որ Մոսկվայում ձնաբուքը կշարունակվի մինչ օրվա վերջ: Ձնաբքի պատճառով Մոսկվայում նաև 10 բալանոց խցանումներ են գրանցվել:
Armlur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ «Զվարթնոց» օդանավակայանից: Մոսկվա-Երևան չվերթներն ապահովող ավիաընկերություններից Airlines-ի ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ Մոսկվայից Երևան ժամանող օդանավերը վայրէջք են կատարել ուշացումներով: