Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կրկին թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կրկին թանկացել են: 

Aviasales.ru օնլայն տոմսերի ամրագրման համակարգում Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերի արժեքը հունիսի 29-ի դրությամբ տատանվում է 190 հազար դրամից 220 հազար դրամի սահմաններում:

Kupibilet.ru տոմսերի ամրագրման կայքում տոմսերի արժեքը տատանվում է 117 հազար դրամից 204 հազար դրամի սահմաններում: 

Նշենք նաև, որ Ռուսաստանի Դաշնությունում իրավիճակի սրումից հետո, Մոսկվա-Երևան թռիչքի ավիատոմսերը սկսել էին  կտրուկ գնաճ ապրել:

Wizz Air ավիատոմսերի օնլայն ամրագրման համակարգում Մոսկվայից որևէ թռիչքի ուղություններ չկան:

Կարող ենք նկատել, որ Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները նախորդ երկու օրերի համեմատ աճ է գրանցել:

Էմմա Միքայելյան




Լրահոս