ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երկու բնակարան ունենք, որոնցից մեկը գրավ է դրված: Այդ բնակարանը վարձով ենք տվել, բայց գիտենք, որ շուտով բռնագանձելու են: Ուզում ենք իմանալ, թե բռնագանձումից հետո քանի օրում պետք է վարձով բնակվողներն ազատեն բնակարանը, քանի որ մենք նրանց նախապես պետք է զգուշացնենք:

Ավետիք Ալավերդյան, 69 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272 հոդված):

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրավադրված բնակարաններ եւ անվճարունակ քաղաքացիներ մեր ժամանակներում ինչքան ասես կան: Մեր հայրենակիցները հաճախ են լսում եւ նկատում, որ իրենց ծանոթների, բարեկամների բնակարանները բանկային որոգայթում են հայտնվում ու բռնագրավվում: Ելքը թերեւս մեկն է. հնարավորինս խուսափել նման եղանակով պարտքով գումար հայթայթելուց:




Լրահոս