Հրապարակ. Աղվան Հովսեփյանը ցանկանում է տիրանա՞լ Մամուլի տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետգույքի կառավարման վարչության և Արշակունյաց 2 (Մամուլի տուն) վարձակալների հակամարտությունը շարունակվում է: Ինչպես հայտնի է, այս շենքում տարածքներ զբաղեցնող լրատվական գործակալությունների և թերթերի խմբագրությունները չէին համարվում վարձակալներ, քանի որ նրանք տարածքները զբաղեցնում էին անվարձահատույց և վճարում էին միայն սպասարկման վճար. 1 քմ-ի համար` ամսական 250 դրամ: Հիմա նրանց զգուշացրել են, որ սպասարկման վարձավճարը կրկնակի թանկանում է` դառնալով 500 դրամ: Բացի այդ, նրանք պետք է վճարեն նաև 1000 դրամ վարձավճար 1 քմ-ի համար: Արդյունքում ստացվում է, որ տարածքների գինը 6 անգամ ավելացել է: Վարձակալները համոզված են, որ նման կտրուկ թանկացման պատճառն այն է, որ նպատակ կա այդ շենքը սեփականաշնորհել, և, գները բարձրացնելով, պետգույքի վարչությունը ցանկանում է շենքն ազատել “անվճարունակ տարրերից”: Վարձակալներից մեկը հայտնել է, որ այդ շենքում սեփականաշնորհված է միայն “Երևան” հեռուստաընկերության զբաղեցրած տարածքը, որը ոչ ֆորմալ պատկանում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Վարձակալները մտահոգություն ունեն, որ հենց նա էլ ցանկանում է տիրանալ շենքին ամբողջությամբ: Նրանք բողոքի գործողություններ էին նախապատրաստել, սակայն նրանց շարքերում դասալիքներ են հայտնվել որոշներին ասել են, թե թանկացումներն իրենց չեն վերաբերի, և նոր կարգից խուսափող ընտրյալներ կլինեն: Ընտրյալները որոշել են ավելորդ աղմուկ չբարձրացեել, իսկ որոշներն էլ տարբեր ճանապարհներով փորձում են հայտնվել արտոնյալների ցանկում




Լրահոս