2015 թ Ռուսաստանում ներգաղթյալների աշխատանքի թույլտվության արտոնագրերը կթանկանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում աշխատանքային ներգաղթյալների համար աշխատանքի թույլտվության արտոնագրի արժեքը 2015 թ կբարձրանա, սակայն աննշան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) վարչության օտարերկրացիների հարցերով պետի տեղակալ Դմիտրիյ Դեմիդենկոն:
«Այժմ արժեքը կազմում է 1216 ռուբլի: Նոր տարվանից ոչ մեծ ինդեքսավորում կլինի, մենք խորհրդակցություններ կանցկացնենք հարկային ծառայությունների, տարածաշրջանների ղեկավարներ հետ ու կորոշենք, թե այն ինչքան կկազմի: Ամեն դեպքում թանկացումն աննշան կլինի և խոշոր քաղաքի բնակիչներն հաստատ կկարողանան իրենց թույլ տալ գնել այն»,- ասել է Դեմիդենկոն:

Նա նշել է, որ 2014 թ տրված արտոնագրերը կգործեն նոր տարում ևս 3 ամիս ու աշխատելու իրավունք կտան միայն ֆիզիկական անձանց:

Ավելի վաղ հայտնվում էր, որ Մոսկվայի պետդուման առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, համաձայն որի ներգաղթյալների համար աշխատանքի արտոնագիրը նոր տարում կթանկանա 2.5 անգամ:




Լրահոս