ՄԻ ՔԻՉ ԵՆ ՆԵՂԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեպեր Համոյի եւ դերասանուհի Լիլի Էլբակյանի հարսանեկան հանդեսը կայացավ 2010 թվականի նոյեմբերին:Երիտասարդները մեծ շուքով նշեցին այդ կարեւոր օրն իրենց կյանքում: Հրավիրել էին հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Հետաքրքիրն այն էր, որ Համոյի 2 ամենամոտ ընկերները` ռեպեր Միշոն եւ DJ Սերժոն, այդպես էլ չմասնակցեցին հարսանիքին: Թեեւ դա բազմաթիվ ասեկոսեների առիթ դարձավ, բայց այդպես էլ նրանցից եւ ոչ մեկը չպարզաբանեց, թե ինչո՞ւ ներկա չէին իրենց մանկության ընկերոջ հարսանիքին:Չնայած, երբ լրագրողներից մեկը Միշոյին հարցրել է` ինչո՞ւ չէիք գնացել Համոյի հարսանիքին: Միշոն շատ լուրջ դեմքով պատասխանել էր, որ այդ օրը շատ կարեւոր գործեր է ունեցել եւ չի կարողացել գոնե ուշացումով հասնի հարսանիքին: Այնինչ, իրականում եղել է այլ կերպ: Թե ինչո՞ւ չէին գնացել մտերիմ ընկերները հարսանիքին,  Համոն այսպես պարզաբանեց. «Որովհետեւ ես իրանց չէի հրավիրել: Էնպես ստացվեց, որ իմ հարսանիքից առաջ մենք վիճեցինք, դրա համար էլ իրենց չասեցի: Դե լինում է չէ, որ ընկերները վիճում են, ես էլ նեղացած էի իրանցից ու, կոպիտ ասած, «կոտոշներս բռնեցին» ու տենց ստացվեց:  Բայց մենք մինչեւ հիմա էլ ընկերներ ենք: Միայն հարսանիքներին ներկա գտնվելով չի, որ ընկերություն են անում: Հասկանում եմ, ինչի են ընկերներս ասել, որ այդ օրը զբաղված էին: Ես իրենց մինչեւ մեր վիճելը հրավիրել էի, դե հետո, երբ նեղացանք իրարից, ես նորից չզանգեցի ու չհրավիրեցի, դե նրանք էլ չեկան: Ինչի ա մարդկանց դա այդքան հետաքրքրում, դե միջադեպ էր, անցավ, գնաց: Հետո ասեմ, որ մենք իրար կողքի շենքում ենք ապրել, մանկության ընկերներ ենք»:




Լրահոս