Արման Գևորգյանն Ամանորը նշելու է անտառի խորքում՝ ընտանիքի և կենդանիների հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձ համար Ամանորը եղել է և մնում է հեքիաթային և արտասովոր մի տոն, հատկապես ծնող դառնալուց հետո զգում եմ այդ մթնոլորտը, փորձում եմ կողքից վայելել երեխաներիս ուրախությունը»,-ասում է հումորիստ, շոումեն Արման Գևորգյանը և հավելում, որ  հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը՝ մաղթելով, որ  ոչ ոք այս կյանքում «անձմեռպապ» չմնա:

Նա Armlur.am-ին պատմեց, որ այս տարի Ամանորն անցկացնելու է անտառի խորքում գտնվող մի փոքրիկ և կախարդական տնակում, որտեղ ինքը կլինի ընտանիքի և անտառի կենդանիների հետ. «Ամենևին կատակ չեմ անում,  տոնը նշելու ենք քաղաքից դուրս՝ Վանաձորում»,-հավելեց նա:

unnamed (1)

Հումորիստի խոսքով՝ ինքը դեռ երբեք Ձմեռ պապիկի կերպարով  հանդես չի եկել. « Դրա համար պետք է նույնքան պրոֆեսիոնալ լինել, որքան այսօրվա սերիալների նորաթուխ դերասանները, դա հանաք բան չէ»,-կատակեց Արմանը:

unnamed

Այնուամենայնիվ,նա Ձմեռ պապիկին խնդրանք ունի. «Մաղթում եմ, որ իմ հայրենակիցների տրամադրությունը միշտ լինի դոլարի կուրսի չափ բարձր, իսկ խանութներում ապրանքների գինը լինի ռուսական ռուբլու կուրսի չափ ցածր… Եվ   թող միշտ խաղաղություն տիրի Հայաստանում ու մարդկանց  հոգիներում»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս