Տեսախցիկները Ճանապարհային ոստիկանության համար բիզնես են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Աքիլես” հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մինչև տարվա վերջ ևս 90 տեսախցիկ կտեղադրվի Երևանում: Նա հայտնեց, որ ոստիկանության տեսախցիկներն օրեկան մոտ 1500-2000 խախտում են արձանագրվում, ինչը կազմում է մոտ 35.000 դոլար, և սա գումար աշխատելու բավականին լավ ձև է` բիզնես. “Կարելի է միանշանակ ասել, որ Ճանապարհային ոստիկանության համար սա բիզնես է: Համագործակցել են պետական մարմնի հետ և ստեղծել են համատեղ բիզնես: Ճանապարհային ոստիկանությունը ընդամենը մեկ ստորագրություն և կնիք դնելով գումար է վաստակում՝ 30 տոկոսի չափով”:




Լրահոս