
Ռուս հայտնի էստրադային երգիչ Վալերի Մելաձեի նկատմամբ քրեական գործ է հարուցվել “Կոմսոմոլսկայա պրավդա” թերթի ֆոտոլրագրող Եվգենիա Գուսեւին ծեծելու մեղադրանքով: Երգիչը ծեծել է Եվգենիա Գուսեւին, երբ վերջինս մի հարսանյաց երեկոյի ժամանակ լուսանկարել է երգչին: Քրեական հոդվածը, որի շրջանակում գործ է հարուցվել, մինչեւ 3 ամիս ազատազրկում է նախատեսվում: