Սերժ Սարգսյանի շնորհակալությունը միանգամայն պատճառաբանված էր. Կարեն Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հետ ճիշտ է վարվել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով  Եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերի 23-ի նիստում Սերժ Սարգսյանը համեմատաբար կարճ ելույթին, այս մասին նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա ընդգծեց,  որ ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ստացած հրավերը հանրապետության հուսալիության ընդունումն էր՝ որպես միջազգային գործընկերոջ:

«Ես այնքան էլ տեղին չեմ համարում ՀՀ նախագահի խոսքերը մեկնաբանելը: Կարող եմ միայն ասել, որ Սերժ Սարգսյանի շնորհակալությունը միանգամայն պատճառաբանված էր, իսկ դիվանագիտական էթիկային հետեւելը շատ կարեւոր բաղադրիչ է», – ընդգծեց Ճշմարիտյանը:

Հիշեցնենք, որ այդ նիստում, բացի համեմատաբար կարճ ելույթ ունենալուց, նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին եւ ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներին շնորհակալություն հայտնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի հաջող ավարտին նպաստելու համար:




Լրահոս