Ամերիկյան Լուիզիանա նահանգի բնակիչն իր նորածին որդուն անվանել է Ջիմ Բիմ. տեղեկացնում է The Daily Mail-ը: Ջեկ Դենիելս անունով տղամարդը լավ գաղափար է համարել ընտանեկան ավանդույթի շարունակումը, որը հիմնադրել է իր հայրը` որդուն խմիչքի անուն տալով:
Ինչպես գրում է թերթը, ապագա ծնողները՝ 31-ամյա Ջեկ Դենիելս Լեզերսը և 23-ամյա Լիդիա Լեզերսը, պայմանավորվել էին իրենց առաջնեկին օրիգինալ անուն դնելու մասին դեռևս առաջին տեսակցության ժամանակ:
Զույգը անուններ է պատրաստել նաև ապագա երեխաների համար, եթե նրանք աշխարհ գան: Երկրորդ տղային նրանք պատրաստվում են Էվան Ուիլյամս անվանել` ի պատիվ բուրբոնի բրենդի, իսկ ապագա դստերը՝ Շերրի, ինչպես որ կոչվում է Խերեսը: