Բաքվում հրկիզվել է ամանորյա տոնածառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի զբոսայգիներից մեկում նախօրեին հրկիզվել է ամանօրյա տոնածառը: Ինչպես հայտնում է Day.Az-ը, այս մասին հայտնում է լրագրող Մուրադ Ազիմզադեն, ով հրապարակել է նաև այրվող տոնածառի լուսանկարը:

Տոնածառի հրդեհվելու պատճառների մասին ոչինչ հայտնի չէ:

Նշվում է, որ լրագրող Ազիմզադեն հետևյալ գրառումն է կատարել.«2014 թ. հաջող չեղավ նաև տոնածառի համար: Հրդեհը վաղուց է սկսվել: Սպասենք, որ Ձմեռ պապը հաղթահարի ձյունապատ սարերը և գա հանգցնի տոնածառը»:

Հիշեցնենք, որ հրդեհվել է նաև վրացական Բաթումիի ամանորյա տոնածառը:




Լրահոս