Անթերի չգործեցինք, բայց կարողացանք հաղթանակի հասնել. Բրենդան Ռոջերս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Բերնլիի» դեմ հանդիպմանն իր սաների տարած նվազագույն հաշվով հաղթանակի մասին:

«Մենք գիտեինք, որ ծանր խաղ է սպասվում: Անթերի չգործեցինք, բայց կարողացանք հաղթանակի հասնել և անառիկ պահել սեփական դարպասը: Այս երեք միավորները շատ կարեւոր են մեզ համար: Մենք դեռ ցանկալի խաղամակարդակի չենք հասել, բայց բավականին մեծ առաջընթաց ենք գրանցել վերջին շրջանում»,- նշել է Ռոջերսը:




Լրահոս